Թուրքիայի պաշտպանության նախարարին ու ռազմական ղեկավարությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Տարածաշրջան
13:49 27/07/2021
Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարին ու ռազմական ղեկավարությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Թուրքիայի պաշտպանության նախարարին և ռազմական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել՝ երկուշաբթի օրը թռչունին հարվածելուց հետո։ Այս մասին գրում է AP-ն։

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ռազմական շտաբի պետ, գեներալ Յասար Գյուլերը և գեներալ, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դունդարը տարածաշրջանում զորքերը ստուգելուց հետո վերադառնալիս են եղել մայրաքաղաք Անկարա Գազիանթեփի ավիաբազայից՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։

Թուրքական օդուժի ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո հարվածել է թռչունի, որի արդյունքում ինքնաթիռի դիմապակին ճաքել է։ Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ադանա քաղաքի մոտակայքում գտնվող այլ ավիաբազայում:

Արտակարգ վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:
 

Placeholder
Թուրքիայի պաշտպանության նախարարին ու ռազմական ղեկավարությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել