28.07.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
11:35 28/07/2021
Հայաստան

28.07.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք է գրանցվել

Երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Համեմատության համար նշենք, որ երեկ գրանցվել էր 180 նոր դեպք։

«Ունենք 99 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  229 370   դեպք, որոնցից  219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 322 177 թեստավորում:

Placeholder
28.07.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք է գրանցվել