Ֆրանսիայում համավարակի չորրորդ ալիքն ընդգրկել է երկրի բոլոր տարածաշրջանները
Առողջություն
17:57 28/07/2021
Աշխարհ

Ֆրանսիայում համավարակի չորրորդ ալիքն ընդգրկել է երկրի բոլոր տարածաշրջանները

Կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատտալը:Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Համաճարակի չորրորդ ալիքը դիպել է Ֆրանսիայի ամբողջ տարածքին» ,-նշել է խոսնակը։

Ըստ Ատտալի՝ հիվանդության բռնկումներ են նկատվում ամբողջ երկրում և  գրեթե բոլոր գերատեսչությունները գտնվում են կարմիր գոտում՝ հիվանդության տարածման տեմպերի առումով:
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ երեքշաբթի արձանագրվել է գրեթե 27 հազար նոր դեպք, մինչդեռ միջին օրական աճը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 19 հազար դեպք:

«Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք կտրուկ հակադրություն՝ նոր դեպքերի և հոսպիտալացում պահանջող հիվանդների թվի միջև: Հատկապես, եթե համեմատենք հիվանդացության նախորդ ալիքի հետ»,- ավելացրել է նա։

Ատտալը նաև հայտարարել է, որ այդ ցուցանիշի բարելավումը մեծապես կապված է բնակչության զանգվածային պատվաստումների հետ, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը:

 

Placeholder
Ֆրանսիայում համավարակի չորրորդ ալիքն ընդգրկել է երկրի բոլոր տարածաշրջանները