Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետեւանքով 18 մարդ Է զոհվել
Աշխարհում
12:26 28/07/2021
Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետեւանքով 18 մարդ Է զոհվել

Հնդկաստանի հյուսիսում վթարի հետևանքով 18 մարդ Է զոհվել, 25-ը ՝ վիրավորվել։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Ոստիկանության տվյալներով ՝ վթարի պատճառով ավտոբուսը կանգ է առել ճամփեզրին, ուղևորների մի մասը մնացել է ներսում,ոմանք էլ դուրս են եկել փողոց: Այդ ժամանակ մեծ արագությամբ հետևից մխրճվել Է  մոտեցող բեռնատարը, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան։

Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:Ոստիկանությունը փրկարարական աշխատանքներ է իրականացրել վթարի վայրում:

Գերբեռնվածության, ճանապարհների վատ վիճակի և անփույթ վարման պատճառով Հնդկաստանում հաճախ լուրջ վթարներ են տեղի ունենում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում տարեկան ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում ավելի քան 100 հազար մարդ, ևս 300-ից 400 հազարը ստանում են տարբեր ծանրության վնասվածքներ:

Placeholder
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետեւանքով 18 մարդ Է զոհվել