28.07.2021. Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
Հասարակություն
17:54 28/07/2021
Հայաստան

28.07.2021. Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Արցախի ՆԳ նախարարություն ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։

Placeholder
28.07.2021. Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն