Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը
Հասարակություն
12:09 29/07/2021
Հայաստան

Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը

Եվրոպայի մի շարք քաղաքներում ջրհեղեղներ են։Կան մեծաքանակ զոհեր։Արդյո՞ք Երևանը քաղել է դասեր։Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։

Panorama.am- Այլ երկրներում անձրևների անոմալ քանակի հետ կապված քաղաքներում հեղեղներ են....հաշվի առնելով սա, ի՞նչ է անում քաղաքապետարանը, բացվե՞լ են արդյոք հորատանցքեր, մաքրվե՞լ են ջրահեռացման խողովակները։

Հակոբ Կարապետյան-Այլ երկրներում  հրաբխերի հետ կապված էլ խնդիրներ կան,դա մեզ հետ ընդհանրապես կապ չունեն։Եվրոպայի մի քանի երկրներում,եթե դուք նկատի ունեք հենց այդ վերջին դեպքերը,կան մեծ գետեր,ջրավազաններ,որոնք մեր երկրում բացակայում են։

Panorama.am-Իսկ մեզ մոտ ընդհանրապես տարվե՞լ են աշխատանքներ այդ ուղղությամբ,մաքրվե՞լ են ջրատարները։

Հակոբ Կարապետյան-Ընդհանրապես այո,մաքրվել են։

Լուսանկարները համացանցից են,  արվել են Երևանում տեղացած հորդառատ անձրևների ժամանակ:





Placeholder
Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը