Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա
Առողջություն
14:17 29/07/2021
Հայաստան

Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա

Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, հոլանադացի գործընկերների հետ համաձայնությունն արդեն ձեռքբերված է, փորձանմուշները տեղափոխման ընթացքում են։

«Չեմ կարծում, որ պատասխանները շատ արագ կլինեն, քանի որ բարդ փորձաքննություններ են սպասվում։ Հենց ունենանք արդյունքները, անպայման կհանրայնացնենք»,-ասաց Ավանեսյանը։

Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն:

Պատերազմի ավարտից 8 ամիս անց էլ շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։

Placeholder