Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Տարածաշրջան
14:05 29/07/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17  պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստ, այստեղից  23 712 -ը՝ հակագենի արագ և 17 972-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի  413 626 դեպք: Այստեղից ապաքինվել է 379 685 մարդ, մահացել 5 768 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 450 026 մարդ, օրեկան՝ 17 133: 

Երեկ, հուլիսի 28-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ, մահացել է 20 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք