Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
Առողջություն
20:22 29/07/2021
Աշխարհ

Փոխվել են COVID-19-ի ախտանիշները

 COVID-19-ը փոխել է իր ախտանիշները: Այս մասին հայտնում է mk.ru-ն՝  հղում կատարելով Պսկովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:

Մասնավորապես, ծառայությունը նախազգուշացրել է COVID-19 հիմնական ախտանշաններից մեկի փոփոխության մասին: Եթե ավելի վաղ Քովիդն առաջացնում էր հոտի կորուստ, ապա այժմ ավելի ու ավելի շատ են մրսածության դեպքերը: Բացի այդ, մասնագետները նշում են գլխացավի, կոկորդի ցավերի բողոքների ավելացման մասին` գրեթե առանց հազի: Շատերը COVID-19-ի նման ընթացքը շփոթում են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների  հետ:

«Ավելացել է աղիքային համախտանիշով դեպքերի քանակը՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին փսխումով, ինչը հաճախ շփոթում են սննդային թունավորման հետ»,-ասվում է հաղորդագրությունում:

Placeholder