ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը
Քաղաքական
10:49 29/07/2021
Տարածաշրջան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ANCA-ն։

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասվում է․ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին»:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Բանաձևն այժմ պիտի տեղափոխվի Սենատ, որից հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Ինչպես հայտարարել է Ֆրենք Փալենը, օրինագիծը հստակ ուղերձ է հղում, որ մենք չենք օգնի կամ հանդուրժի ավտորիտար ռեժիմներին, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը, հատկապես որոնց գործողություններն ուղղված են երիդասարդ ժողովրդավարությունների դեմ։

Placeholder
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դադարեցրեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական ֆինանսական օգնությունը