Օլիմպիական ռինգում սպասվում է գյումրեցի Բաչկովի և ադրբեջանցու մենամարտը
Սպորտ
18:04 30/07/2021
Աշխարհ

Օլիմպիական ռինգում սպասվում է գյումրեցի Բաչկովի և ադրբեջանցու մենամարտը

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 7 պատվիրակներից վեցը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ  Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և  ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները:

Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը,առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել,բայց դեռ հաջողություն  ակնկալում ենք: Նրանցից մեկն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Նախորդ երեք օրերի նման, վաղը ՝ հուլիսի 31-ին, չորրորդ օրն անընդմեջ  մեր երկրից դարձյալ մեկ մարզիկ ՝ այս անգամ գյումրեցի Բաչկովը կելնի ասպարեզ: Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի  Ջավիդ Չելեբիևը:

Հանդիպումը նշանակված է առավոտյան ,ժամը 7.36-ին:

Հուսանք, որ պատվասեր գյումրեցին կրկին հաղթանակ կտոնի և կուրախացնի հայ մարզասերներին:

Placeholder
Օլիմպիական ռինգում սպասվում է գյումրեցի Բաչկովի և ադրբեջանցու մենամարտը