Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը մտերիմների շրջանում ասել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի Վահե Հակոբյանին զրկել պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ պրոցեսն իրականացվում է անձամբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Սյունիքի մարզում իրեն հայհոյանքներով դիմավորելու, համայնքի ղեկավարներին իր դեմ հանելու համար Հակոբյանը պետք է պատժվի ու զրկվի իր այդ պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Փաշինյանը նշել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի իր նպատակին հասնելու համար ու ամեն գնով հասնելու է դրան: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 14-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները արգելափակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարչական շենքի մուտքերը ու տարբեր աշխատակիցների առանց վացատրություն տալու բերման էին ենթարկում: Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց որեւէ բացատրությունն չեն տալիս այդ ամենի համար, ինչ-որ հատուկ գործողություններ են իրականացնում:
Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն. Հակոբյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում:
Ընդ որում, հանքում ստուգումների, պրոբլեմներ գտնելու գործընթացն իրականացվում է ինչպես ԱԱԾ-ի, այնպես էլ պետական այլ վերահսկող կառույցների կողմից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: