ԱԺ-ն  ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
Քաղաքական
19:33 30/07/2021
Հայաստան

ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ևամբողջությամբ  ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը:
Քվեարկության համար գրանցվել է 83 պատգամավոր, որոնցից 11-ը չեն մասնակցել քվեարկությանը։ Նախագիծն ընդունվել է 72 «կողմ» ձայների քանակով։

Հիշեցնենք, որ ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի կազմված է 132 պատգամավորից։

Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով  սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Placeholder
ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը