Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ
Տարածաշրջան
11:02 30/07/2021
Տարածաշրջան

Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ։ Այս մասին գրում է Tass-ը։

«Անտառային հրդեհները ազգային աղետ են։ Բոլոր պետական մարմինները կատաղի պայքարի մեջ են: Դատախազությունը տարբեր կողմերից ուսումնասիրում է հրդեհների պատճառները: Ես դիմում եմ Տիրոջ ողորմածությանը` իրենց կյանքը կորցրած համաքաղաքացիների նկատմամբ», - գրել է Կալընը Twitter-ում:

Անտառային հրդեհները սկսվել են չորեքշաբթի օրը Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի առողջարանային Մանավգաթ քաղաքի մերձակայքում, ըստ նախնական տվյալների, տարածաշրջանում ուժեղ շոգի պատճառով: Այնուհետև հինգշաբթի օրը հրդեհ է բռնկվել մի շարք այլ նահանգներում, այդ թվում՝ Այդին և Մուղլու հանգստավայրերում: Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալների՝ հրդեհի զոհերի թիվը հասել է 3-ի, 183 մարդ վիրավորվել է:

Placeholder
Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ