Եզդի հերոսի մոր վիրահատությունն ավարտվեց
Առողջություն
15:52 30/07/2021
Հայաստան

Եզդի հերոսի մոր վիրահատությունն ավարտվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մոր՝ տիկին Լալիի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց։

«Էրեբունի» ԲԿ-ի հանրային կապերի և լրատվության ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների։ Հերոսի մոր կյանքին, առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։

Ավտովթարի հետևանքով ողնաշարի կոտրվածք ստացած կնոջ մարմնում մետաղական կոնստուկցիա է տեղադրվել։ Վիրահատությունն իրականացրել է  ԲԿ-ի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի Սադունց գյուղում գտնվող իր միակ զավակի՝ Դավիթի գերեզմանից տուն վերադառնալու ճանապարհին՝ Ապարանի տարածքում տիկին Լալիին տեղափոխող մեքենան վթարի էր ենթարկվել։
 

Placeholder