Ջհանգիրյանն այցեր է կատարում դատարաններ
Իրավունք
17:30 31/07/2021
Հայաստան

Ջհանգիրյանն այցեր է կատարում դատարաններ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:

ԲԴԽ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորնշանակ նախագահներին ներկայացնելն էր:

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Կարգադիրչների ծառայության նորանշանակ պետ՝ Սուրեն Բաղդասարյանին:

 

Placeholder
Ջհանգիրյանն այցեր է կատարում դատարաններ