Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Չալաբիևին
Սպորտ
09:08 31/07/2021
Հայաստան

Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Չալաբիևին

Առավոտ կանուխ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած  Բաչկով-  Չալաբիև մենամարտն  ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով։ 

Օլիմպիական ռինգում 63 կգ քաշում հանդես եկեղ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի նրա երկրորդ մրցակիցն ադրբեջանցի  Ջավիդ Չալաբիևն էր, որ պարտվեց 1:4 հաշվով։ Արդյունքում Հովհաննես Բաչկովը ձեռք բերեց օլիմպիական խաղերի 1/4-ի եզրափակչի ուղեգիր։

ՀԱՕԿ-ից ներկայացրել են մենամարտի մանրամասները.

«Ընդհանրապես գյումրեցին  կաշվե ձեռնոցի բարձրակարգ վարպետ է, բազում հաղթանակներ է տարել միջազգային պաշտոնական մրցումներում, ունի հարուստ մրցափորձ: Այս անգամ  նա գերազանցեց ինքն իրեն:  Հակիրճ լինելու համար ասենք, որ առաջին ռաունդից հետո, երբ կողային մրցավարները  նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը  դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին:

Իր ցնցող հարվածներին  առավել  ուժգնություն հաղորդելու նպատակով ազերի մրցակցին ասես հարվածում էր աջ և ձախ ուսագոտիներով, ասել է թե՝  միայն չէր հարվածում ոտքերով: Այդքանով հանդերձ  մեր վարպետը  մրցակցին գերազանցեց կարգապահությամբ, ազնիվ պայքարում հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ փուլ:

Լավ  է, որ պատվասեր գյումրեցին հաղթեց, որ նա  ապացուցեց իր բարձր կարգը: Այս պարագայում գլխավորն այն է, որ նա դրսևորեց հիրավի  անկոտրում կամք, ու նաև այն , որ ինքը իսկական  արժանապատիվ հայ տղամարդ է: 

Հետաքրքիր մի դիտարկում: Երբ մրցակիցներն արդեն ռինգում էին ու  դեռևս մարտավկաների մոտ էին , գյումրեցու անձնական մարզիչ Կարեն Ղազարյանը մի տեսակ շլացնող, ապշեցնող հայացք էր սևեռել  ազերական եռյակի վրա: Կարծում ենք մեր մասնագետի մարտական ու հաղթական հայացքից սանը քաջալերվեց , իսկ մրցակիցը   . .»։



Նշենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի  17 պատվիրակներից վեցը ՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ  Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և  ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները: Առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել

Placeholder
Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Չալաբիևին