Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել
Տարածաշրջան
12:25 31/07/2021
Տարածաշրջան

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել

Թուրքիայի հարավային ափերին բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 4 -ի։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հիշեցնելով, որ հրշեջներն արդեն չորրորդ օրն են պայքարում կրակի դեմ, տասնյակ գյուղեր և հյուրանոցների տարհանված են։

Անցնող շաբաթ ավելի քան 70 անտառային հրդեհ է բռնկվել Էգեյան ծովի և Միջերկրական ծովի թուրքական ափերին, ինչպես նաև այլ տարածքներում: Ինչպես հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հրդեհներից 14-ը դեռ շարունակվում են։

Հրդեհների մարման համար այդ երկիր օգնություն են ուղարկել Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը։
Անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ասել է, որ հրդեհները մոլեգնում են վեց նահանգներում, նա խոստացել է՝ հրդեհների բռնկման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Բարձր ջերմաստիճանի ու քամիների պատճառով հրդեհները տարածվում են նաև հարակից երկրներ, վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում ավելի քան 40  հրդեհ է բռնկվել։

Placeholder
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել