01.08.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք, վեց մահ
Առողջություն
11:48 01/08/2021
Հայաստան

01.08.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք, վեց մահ

Երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք:

«Ունենք 122 առողջացած և 5 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1122 է:

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  230 339   դեպք, որոնցից  219 986-ն` առողջացած, 4619-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 346 335 թեստավորում:

Placeholder
01.08.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք, վեց մահ