Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները
Աշխարհում
17:15 31/07/2021
Հայաստան

Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը:

ՀԱՕԿ-ից հայտնում են՝ սկսվում է  հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի  Արմեն Մելիքյանը  / 60 կգ /: Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի  վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի  ֆիլիպինցի  Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ /  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի երեքին:

Placeholder
Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները