02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Օրվա թեմա
18:03 02/08/2021
Հայաստան

02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն:

Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ծառայությունից հայտնում են, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Placeholder