Տոկիո 2020.Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում
Սպորտ
12:17 02/08/2021

Տոկիո 2020.Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում

Արթուր Ալեքսանյանը տոնեց երկրորդ հաղթանակը և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենին։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։
 

 

Placeholder
Տոկիո 2020.Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում