Թուրքիան ԵՄ-ից է օգնություն խնդրել անտառային հրդեհների մարման համար
Քաղաքական
16:21 02/08/2021
Տարածաշրջան

Թուրքիան ԵՄ-ից է օգնություն խնդրել անտառային հրդեհների մարման համար

Թուրքական իշխանությունները Եվրամիությունից օգնություն են խնդրել՝ Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների մարման համաև: Այս մասին այսօր հայտնել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է Regnum-ը։

«Թուրքիան ակտիվացրել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտարարել են, որ ԵՄ փրկարար նավատորմից հրդեհաշիջման ինքնաթիռ են ուղարկվում աղետի գոտի՝ աննախադեպ և կործանարար հրդեհների դեմ պայքարելու համար», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այն նաև նշում է, որ ԵՄ իշխանություններն այս հարցում լիովին համերաշխ են Թուրքիայի հետ և պատրաստ են հետագա օգնություն ցուցաբերել նրան այս հարցում:

Ավելի վաղ թուրքական իշխանամետ Yeni Safak թերթը հայտնել էր, որ «Կրակի երեխաներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, ենթադրաբար ստանձնել է թուրքական անտառների այրման պատասխանատվությունը:

Նշենք, որ վերջին տվյալներով առտառային հրդեհների զոհ է դարձել 8 մարդ։

Placeholder
Թուրքիան ԵՄ-ից է օգնություն խնդրել անտառային հրդեհների մարման համար