Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները
Սպորտ
18:10 02/08/2021
Աշխարհ

Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Որոշվել են Տոկիոյում ընթացող կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Վճռորոշ խաղում Շվեդիայի հավաքականը կխաղա Կանադայի հետ:

Ինչպես հայտնում է armsport-ը, կիսաեզրափակիչ խաղում շվեդ ֆուտբոլիստները 1-0 հաշվով հաղթել են Ավստրալիային: Երկրորդ խաղակեսի մեկնարկում միակ գնդակը խփեց Ֆրիդոլինա Ռոլֆոն:

Մյուս խաղում Կանադան 1-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին․ 11 մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրել է Ջեսսի Ֆլեմինգը՝ գրանցելով իր ակտիվում հաղթական գոլը:

Placeholder