Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի շրջանային դատարանն այսօր հայ ռազմագերիներ Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Ադրբեջանը նրանց մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ:
Դատավճռի համաձայն`ապօրինաբար դատապարտված հայ ռազմագերիները ազատազրկման առաջին 10 տարիները կանցկացնեն բերդում, իսկ մնացած ժամկետը` խիստ ռեժիմի գաղութում:
ՀՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանում։ 1967 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանը ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։
Ընդգծենք, որ՝ Բաքվում հայ ռազմագերիների դատ է գնում՝ ի հակառակ եռակողմ պայմանավորվածություն, որ գերիների փոխանակումը տեղի է ունենում բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով։ Հայաստանը հանձնել է ոչ միայն այս Պատերազմի գերիներին, այլև՝ տարիներ առաջ սահման հատած դիվերսանտներին, որ 16 տարեկան անչափահասի էին սպանել։ Նենք նաև, որ «ռազմագրիների» մի մասը ուղղակի ադրբեջանցիների կողմից առևանգված խաղաղ բնակիչներ են։