Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի
Աշխարհում
13:35 02/08/2021
Աշխարհ

Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի

Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի, 50 մարդ համարվում է անհետ կորած։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Հուլիսի 17-ից տեղատարափ անձրևներ են  Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում, որոնք չեն դադարում մինչ օրս:

11,44 միլիոն մարդ շարունակում է գտնվել աղետի առավել վտնագավոր հատվածներում: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի:

Տուժած գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հա, ավերվել է 8 876 շենք:

Placeholder
Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի