Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան
Քաղաքական
18:45 03/08/2021
Հայաստան

Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան

ԱԺ ներսում և հեռուստատեսությամբ պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է, իսկ իրականում շարունակվում է քաղաքական հետապնդումները և հետևողականորեն անում են քայլերը ։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ քննչական մարմինն արգելում է տեսակցությունը դաշինքի կալանավորված պատգամավորներին։ 

Ինչ վերաբերում է հարցին,թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում կամ զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Վահե Հակոբյանը հայտնեց, որ  կոմիբինատի խորհրդում դադարեցվել է իր լիազորությունները և այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: 

«Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա օրենքի, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:

Մեկ այլ հարցին, թե արդյոք Միքայել Մինասյանը մասնաբաժին ունի, Հակոբյանն արձագանքեց․

«Անհեթեթություն եք ասում դուք,միանգամից ասում եմ եմ ՝ ոչ , չունի»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը,թե չագուչն առաջինը կոմբինատի աշխատակիցների գլխին է ջարդվելու, պատգամավորն ասաց․ «Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի»։

 

Placeholder
Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան