Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից
Սպորտ
18:08 04/08/2021
Հայաստան

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, որ մեր պատվիրակության անդամներից ևս մեկը ձախողել է Տոկիոյի օլիմպիական խաղերում:

«Հունահռոմեական ըմբիշների մրցելույթների ավարտից հետո օլիմպիական մրցագորգերը այսօրվանից  տրամադրվել են ազատ ոճայիններին:

57 կգ քաշային կարգի ներկայացուցիչ մեր Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտը տանուլ է տվել մոնղոլ  Բեկբայար Էրդենեբաթին:

Վերջինը նույնպես պարտվել է, որը նշանակում է,  թե Արսենը կորցրեց նաև բրոնզե մեդալի հավակնորդ դառնալու հույսը»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:

Placeholder
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից