Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ
Տարածաշրջան
19:19 04/08/2021
Հայաստան

Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ

Իրանի երեք նահանգներում սաստիկ ջրհեղեղի հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը անհետ կորել են: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Կուսիյանը,փոխանցում է  «Ռիա Նովոստին»։

«Մինչ օրս Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջանի, Թեհրանի,  Զենջանի, Սեմնանի, Քազվինի, Քրդստանի, Քերմանի, Մազանդարանի և Հորմոզգանի նահանգներում ջրհեղեղների հետևանքով փրկարարական աշխատանքներ են իրականացրել։

Ցավոք, ութ մարդ մահացել է, որոնցից վեցը գտնվում էին Քազվին նահանգում, մեկը ՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում և ևս մեկը՝ Սավադքուխում »,-ասել է նա։

Նրա խոսքով ՝ երկու հոգի նույնպես անհետացել է Քազվինում, և այժմ  նրանց որոնումները շարունակվում են:

Placeholder
Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ