10-ը երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել
Առողջություն
19:43 04/08/2021
Հայաստան

10-ը երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել

«Էրեբունի» ԲԿ-ում  վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

««Կոխլեար» իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:  Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ:  Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:

17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն: Ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր  Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով: 

Վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder