Չեխիայում իրար են բախվել երկու մարդատար գնացքներ, կան զոհեր
Աշխարհում
14:47 04/08/2021
Աշխարհ

Չեխիայում իրար են բախվել երկու մարդատար գնացքներ, կան զոհեր

Չեխիայի հարավ-արևմուտքում ՝ Դոմաժիցե քաղաքի մոտակայքում, բախվել են երկու ուղևորատար գնացքներ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն,վկայակոչելով արդյունաբերության և տրանսպորտի նախարարության ղեկավար Կարել Հավլիչեկին:

Նրա խոսքով ՝ գնացքներից մեկի վարորդը քշել է դեպի լուսացույցի կարմիր ազդանշանը: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության աշխատակիցները:

«Մոտ 50 մարդ վիրավորվել է։ Իրավիճակը ծանր է: Ես գնում եմ դեպքի վայր», - ասել է Գավլիչեկը:

Հրդեհային դեպարտամենտի ներկայացուցիչ Պիտեր Պոնտարի խոսքով ՝ երկուսը զոհվել են: 38 ուղևոր վիրավորվել է, նրանցից 7 -ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ներգրավված է երեք բժշկական ուղղաթիռ, ինչպես նաև ոստիկանական ինքնաթիռ:
Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յարոսլավ Հրդլիչկի, բախվել են արագընթաց  «Ex 351 Munich – Prague» արագընթաց գնացքը և «RegioShark» ուղևորատար գնացքը, որը Պիլսենից ուղևորվում էր Դոմալիչե:

Placeholder
Չեխիայում իրար են բախվել երկու մարդատար գնացքներ, կան զոհեր