Օլիմպիական «Զվարթնոցը»
Սպորտ
17:24 05/08/2021
Հայաստան

Օլիմպիական «Զվարթնոցը»

Լուսադեմին մարդաշատ է եղել  «Զվարթնոց»  օդանավակայանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Հայրենիք է ժամանել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և մարզիչները:

Դիմավորողների թվում էին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, մեդալակիրների հարազատները, մարզընկերները, մարզական գերատեսչությունների, համապատասխան ֆեդերացիաների աշխատակիցներ, մարզասերներ:

Մեդալակիրներին երևալուն պես հնչել է ավանդական զուռնա-դհոլի զիլ ձայնը:
 

Placeholder
Օլիմպիական «Զվարթնոցը»