Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին
Սպորտ
18:19 05/08/2021
Աշխարհ

Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին

Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ Զաուր Ուգուևը նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ մինչև 57 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:

Եզրափակիչ գոտեմարտում նա 7:4 հաշվով հաղթել է հնդիկ Կումար Ռավիին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նուրիսլամ Սանաևը և ամերիկացի Թոմաս Գիլմանը:

Ռուսաստանի հավաքականի համար սա արդեն 16-րդ ոսկե մեդալն է Տոկիոյի խաղերում։ Բացի այդ, նրա ակտիվում կա ևս 21 արծաթե և 19 բրոնզե մեդալ ։

Քիչ անց ազատ ոճի մեկ այլ ռուս ըմբիշ Արթուր Նաիֆոնովը նվաճել է բրոնզե մեդալ մինչև 86 կգ քաշային կարգում: Ընդհանուր առմամբ, ռուսները նվաճել են 57 մեդալ:

Placeholder
Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին