Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով հերթական դատական նիստը։ Այն հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա հետազոտել գործում առկա ապացույցները։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին։