05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Առողջություն
17:57 05/08/2021
Հայաստան

05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք:

«Ունենք 179 առողջացած, 7 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5 756 հիվանդ։

Պաշտոնական տվյալների համաձայն, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  231 322   դեպք, որոնցից  220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 372 405 թեստավորում:

Placeholder
05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել