Ակնայում ականի վրա պայթել է ոմն Ալիև
Տարածաշրջան
15:45 06/08/2021
Տարածաշրջան

Ակնայում ականի վրա պայթել է ոմն Ալիև

Ադրբեջանի ականապատ տարածքների գործակալության (ANAMA) աշխատակից Ֆարիդ Ալիևն Ադրբեջանի կողմից օկուպացրած Ակնայում պայթել է ականի վրա։ «Սպուտնի Ադրբեջան»-ի փոխանցմամբ,  գործակալության աշխատակիցը պայթել է նոր ճանապարհի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։  Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Ալիևին տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ հայկական կողմը հունիսին Բաքվին հանձնեց Ակնայի ականապատ տարածքների քարտեզները, իսկ հուլիսին Վանադայի ու Կովկասականի ականապատ տարածքների քարտեզները՝ ընդհանուր առմամաբ 30 հայ գերիների ազատ արձակման դիմաց։

Placeholder
Ակնայում ականի վրա պայթել է ոմն Ալիև