Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զատուլին. «Նման պահի չաջակցել հայ ժողովրդին, նշանակում է՝ Ռուսաստանը դավաճանի իրեն»
Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը օգոստոսի 4-5-ն այցելել է Հայաստան։ Զատուլինի գրասենյակի տարածած հաղորագրության համաձայն, Երևանում նա հանդիպել է քաղաքական, հասարակական գործիչների հետ, որոնք ընթացքում քննարկվել են Ռուսաստանի դաշնակից Հայաստանի զարգացման խնդիրները, հետպատերազմյան կարգավորման դժվարությունները և նոր քաղաքական սեզոնի մեկնարկը` կապված երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման հետ:
Զատուլինն այդ օրերին Երևանում հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանի, ԼՂ-ից իր ընկերների՝ մասնավորապես ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, ինչպես նաև ստուգել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղը (ղեկավար ՝ գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարով)։
Զատուլինն օգոստոսի 5-ին եղել է ԱԺ-ում, որտեղ կայացել է հետաքրքիր զրույց «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի, «Վերածնվող Հայաստան»-ից Վահե Հակոբյանի հետ։
Ռուսաստանցի պատգամավորը հանդիպել ու տևական զրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, նրան նոր կարգավիճակում մաղթել է հաջողություններ։
Ամփոփելով այցի արդյունքները՝ Կոստանտին Զատուլինը նշել է.
«Անցած տարվանից՝ պատերազմի ավարտից ի վեր ես առաջին անգամ եկա Հայաստան։ Ոչ միայն կարևոր էր տեղի ունեցածի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմել, այլև զգալ հասարակ քաղաքացիների տրամադրությունները, որոնց հետ ես շփվեցի ն մայրաքաղաքի հրապարակներում, փողոցներում։ Երևանը, ինչպես միշտ, գեղեցիկ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ։ Բայց մենք Ռուսաստանում պետք է իմանանք, որ անցած տարի տեղի ունեցած ողբերգության հետևանքները թակում են յուրաքանչյուրի սիրտը, ժողովրդի ու երկրի ճակատագրի նկատմամբ այդ մտահոգությունը համատարած է:
Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության ամենադժվար ժամանակները: Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը նշանակում է, որ Ռուսաստանը դավաճանի իրեն: Վստահ եմ, որ դա լավ են հասկանում Ռուսաստանի Դաշնության նախագահն ու կառավարությունը, Պետդումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները։
Օգոստոսի վեցին նա մեկնել է Սոչի։