Հայաստանի մեդալակիր քառյակ
Սպորտ
17:33 06/08/2021
Հայաստան

Հայաստանի մեդալակիր քառյակ

Տոկիոյի օլիմպիական խաղերում, օգոստոսի 6 –ին, Հայաստանը երկու մասնակից ուներ:Այս մասին գրում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեյի պաշտոնական կայք-էջը։

Առաջինը մրցագորգ ելավ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նա մեկնարկում հանդիպեց Ռուսաստանի  ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ և պարտություն կրեց:

Ռուսաստանցին իր հերթին տանուլ տվեց  երրորդ գոտեմարտը, չհասավ եզրափակիչ ու դուրս մնաց պայքարից: Սա նշանակում է, որ Վազգենը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտմարտից: Ափսոս:

Այսպիսով Հայաստանի օլիմպիական պատվիրակության հաշվեկշռին գրանցվեց չորս մեդալ / երկու արծաթե և երկու բրոնզե /:

Մեկ անգամ ևս հիշեցնենք մեր մեդալակիրների անունները: Նրանք են`  խաղերի փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ,ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8 –ին:

Placeholder
Հայաստանի մեդալակիր քառյակ