Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։