Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է հորը
Իրավունք
17:07 07/08/2021
Հայաստան

Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է հորը

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին օգոստոսի 6-ին հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։ Պատանին հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:

Placeholder
Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է հորը