Բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով
Տնտեսություն
13:19 07/08/2021
Հայաստան

Բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով

2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով՝ կազմելով է 2 մլն 576 937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31 մլն 532 464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811 921 մլն դրամ:

Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 202 մլն դոլարով կամ 37%-ով: Նման տվյալներ է հրապարակել Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլն դոլարով կամ 17.6%-ով:

2021թ. 1-ին կիսամյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 132 մլն դոլարով կամ  88.6%-ով:



Placeholder
Բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով