07.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հայտնաբերվել
Առողջություն
13:02 07/08/2021
ԼՂՀ

07.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հայտնաբերվել

Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարոթյունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ»  բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Placeholder
07.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հայտնաբերվել