Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ գլխավոր քարտուղար Ֆարհան Հաքը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության, երկխոսության կոչ է արել։
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճի, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։