ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հասարակություն
19:47 07/08/2021
Հայաստան

ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին զգուշացնում է  ԱԻ նախարարությունը։

 Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



Երևան քաղաքում օգոստոսի 7-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Placeholder
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ