Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ Պերսեիդների ասուպային հոսքի
Կրթություն, գիտություն
09:05 09/08/2021
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ Պերսեիդների ասուպային հոսքի

Oգոստոսի 12-ին, 13-ին, ժժամը 20։00 -ից Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերը նմանեցնում են աստղաթափի:

Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են՝ պերսեիդները սպիտակ արագընթաց աստղակերպեր են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում:

Այս օրերին աստղադիտարանի այցելուները կարող են մասնակցել բաց երկնքի տակ դասախոսությանը, գիշերային դիտումների, VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ։

Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 21։00-ն։

Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունները կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: 

 

Placeholder