Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակային մրցույթ
Կրթություն, գիտություն
16:12 09/08/2021
Հայաստան

Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակային մրցույթ

ԵՊՀ-ն հայտարարում է ԵՊՀ ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ։ 

Այս մասին տեղեկանում ենք Երևանի Պետական համալսարանի պաշտոնական կայք-էջից։

ԵՊՀ 4 ուսանողներին միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին) հատկացվող կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել՝

. ինքնակենսագրական (CV),

. մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք դիմում կրթաթոշակին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ),

. «Իմ հայրենիքը» թեմայով էսսե 300-400 բառի սահմաններում,
. առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ակադեմիական տեղեկագիր),
. հասարակական ակտիվությունը հավաստող տեղեկանք(ներ),
. եթե ունեք սոցիալական անապահովություն, հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ, պատերազմի մասնակից եք, ապա կցեք նաև համապատասխան փաստաթղթերը։
Նամակի վերնագիր (subject) դաշտում պետք է նշել Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ։

Դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։

Մրցույթն իրականացվում է «ԱյԴի Բանկ»-ի ֆինանսական աջակցությամբ

Կրթաթոշակի տրամադրման մասին կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները հարցերի դեպքում կարող են գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Placeholder