Մասնագետները նշել են 70 տոկոսով կորոնավիրուսը ոչնչացնող դեղամիջոցի մասին
Աշխարհում
14:38 09/08/2021
Աշխարհ

Մասնագետները նշել են 70 տոկոսով կորոնավիրուսը ոչնչացնող դեղամիջոցի մասին

Ֆենոֆիբրատ դեղամիջոցը և նրա ֆենոֆիբրինային թթու ակտիվ ձևը կարող են վերացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդու բջիջներում։ Այս մասին տեղեկացնում է «Frontiers.org» կայքը։

Գիտնականների միջազգային խումբը իրականացրել է պոտենցիալ դեղամիջոցների սքրինինգ՝ չափելով անգիոտենզին մարդկային ռեցեպտորի դիմերիզացիան (ACE2)։ ACE2-ն դիմեր է, որը բաղկացած է երկու ավելի պարզ մոլեկուլներից, ինչն ազդում է նրա՝ կորոնավիրուսային S-սպիտակուցի (փուշ-սպիտակուց) հետ միանալու կարողության վրա։ Գիտնականները իդենտիֆիկացրել են ֆենոֆիբրատը. դրա ակտիվ ձևը ապակայունացնում է վիրուսային փուշ-սպիտակուցի կապող դոմեն-ռեցեպտորը (RBD) և ինհիբացնում դրա կապվելը ACE2-ի հետ։

Երկու անկախ լաբորատորիաներում գիտնականները թեստավորել են ֆենոֆիբրատը և ֆենոֆիբրինային թթուն Vero կուլտիվացվող բջիջների վրա, որոնք վարակված էին SARS-CoV-2-ի երկու տարբեր իզոլյատներով։ Ե՛վ ֆենոֆիբրատը, և ֆենոֆիբրինային թթուն կլինիկական իմաստով նշանակալի խտություններով 70 տոկոսով նվազեցնում էին վիրուսային ինֆեկցիան։

Քանի որ դեղամիջոցն անվնաս է և արդեն օգտագործվում է որպես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի և լիպիդների դեմ պայքարի դեղամիջոց, այն կարող է լինել պոտենցիալ թերապևտիկ միջոց նաև SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում։

Placeholder