09.08.2021. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
12:10 09/08/2021
Հայաստան

09.08.2021. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք:

«Ունենք 173 առողջացած, 9 մահվան դեպք»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է:

Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157   դեպք, որոնցից 221 216-ն` առողջացած, 4650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 392 050 թեստավորում:

Placeholder
09.08.2021. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել