Հռոմի պապին երեք փամփուշտով ծրար են ուղարկել
Քաղաքական
14:12 09/08/2021
Աշխարհ

Հռոմի պապին երեք փամփուշտով ծրար են ուղարկել

Միլանի Պեսկիերա Բորոմեո քաղաքում փոստի աշխատակիցները հայտնաբերել են երեք փամփուշտով ծրար, որը հասցեագրված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Հաղորդագրությունը հայտնաբերվել է գիշերը՝ տեսակավորման ժամանակ: Ծրարի վրա թույլ բայց երևացող տառերով գրված է եղել Պապի հասցեն։

9 մմ տրամաչափի երեք փամփուշտով ծրարը առգրավվել է կարաբիներների կողմից: Ենթադրվում է, որ դա ուղարկել են Ֆրանսիայից։

Ինչպես նշում է «Corriere della Sera» թերթը, ծրարի ներսում նաև գրություն է եղել Վատիկանում ֆինանսական գործարքների մասին հիշատակմամբ:

Placeholder
Հռոմի պապին երեք փամփուշտով ծրար են ուղարկել