Ավստրիայի սրճարաններից մեկը հրաժարվել է սպասարկել COVID-19- ի դեմ պատվաստվածներին
Աշխարհում
16:06 10/08/2021
Աշխարհ

Ավստրիայի սրճարաններից մեկը հրաժարվել է սպասարկել COVID-19- ի դեմ պատվաստվածներին

Ավստրիայի սրճարաններից մեկում հրաժարվել են սպասարկել այն մարդկանց, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանին։

Նշվում է, որ նման «յուրօրինակ ուղի» է ընտրել առողջ սննդի խանութի օպերատորը։ Հաստատությունում, որը գտնվում է Ստրոբլ ամ Վոլֆգանգսի քաղաքապետարանում, սուրճ և տորթ մատուցվում են միայն չպատվաստվածներին:

Քաղաքապետ Յոզեֆ Վայքինգերը խոստովանել է, որ նման որոշումը չի հակասում օրենքներին, սակայն կոչ է արել ձեռնպահ մնալ այդ սրճարան գնալուց:

«Դուք կարող եք միայն ծիծաղել դրա վրա, եզրակացություններ անել և այցելուներին հորդորել չգնալ այնտեղ: Որովհետև դա չի համապատասխանում մեր գծին», - ասել է Վեյքինգերը:

Սրճարանի օպերատորը հրաժարվել է ռադիոկայանին հարցազրույց տալ: Lալցբուրգի համալսարանի իրավաբանական փիլիսոփայության պրոֆեսոր Սիլվիա Տրաունվիզերը նշել է, որ COVID-19 համավարակը՝ իր բոլոր հետևանքներով, պառակտում է հասարակությունը:

Placeholder
Ավստրիայի սրճարաններից մեկը հրաժարվել է սպասարկել COVID-19- ի դեմ պատվաստվածներին